HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է վերադառնալ ուղեվարձի նախկին գործող սակագնին

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը հաղորդագրություն է տարածել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ունեցած ահնդիպման մասին, որում ասված է. «Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության եւ Երեւանի քաղաքապետի  հանդիպումը£ Ըստ էության, բովանդակային քննարկում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել£ Երեւանի քաղաքապետը ներկայացրել է իր դիրքորոշումն ու հիմնավորումներըª տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ, ինչը մեզ համար շարունակում է մնալ անընդունելի£  Հարցի լուծումը  գտնելու նպատակով հանձնաժողով  ստեղծելու առաջարկը եւս այս պահին համարում ենք ոչ արդյունավետ, քանզի դա խնդրի լուծումը արհեստականորեն ձգձգելու է£ Տրանսպորտի ոլորտը բարելավելու նպատակով հանձնաժողով կարող է ստեղծվել միայն նախկին սակագնին վերադառնալուց հետո£ 

ԲՀԿ խմբակցությունը մնում է  իր այն վստահ դիրքորոշմանը, որ սոցիալական այս գերլարված պայմաններում օ°ր առաջ պետք է լուծում տալ այս խնդրին£ Որպես առաջին քայլª վերադառնալ նախկին գործող սակագնին, ինչպես նաեւ սոցիալական փաթեթներ մշակել ուսանողների եւ  սոցիալական տարբեր խմբերի համար£

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Երեւանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում Տարոն Մարգարյանը պաշտոնապես հայտարարեց, որ տրանսպորտի սակագնի բարձրացում չի լինելու£ Կարծում ենք, որ ցանկացած պաշտոնյայի համար քաղաքացուն տված խոստումը պետք է անբեկանելի լինի£

ԲՀԿ խմբակցությունը երբեք դեմ չէ որեւէ հարցի համակողմանի քննարկմանը, եւ մենք վստահ ենք, որ այս  հարցը քննարկելու եւ օպերատիվ լուծումներ գտնելու լավագույն հարթակը  ավագանու արտահերթ նիստ հրավիրելն է» £

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter