
100 մլն դրամ՝ երիտասարդ գիտնականներին խրախուսելու նպատակով
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է երիտասարդ գիտնականների գիտական և գիտատեխնիկական գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը 2013թ. 9 ամսում հատկացնել 100 մլն դրամ:
ՀՀ կրթության և գիտության նախարարին վարչապետն առաջարկել է այս տեղեկատվությունն ավելի մանրամասն տարածել զանգվածային լրատվամիջոցներով, որպեսզի երիտասարդ գիտնականներն իմանան այս հնարավորության մասին և իրենք նույնպես հայտեր ներկայացնեն ու մասնակցեն: «Անհրաժեշտ է, որպեսզի հնարավորին չափ լայն շրջանակներ, երիտասարդ գիտնականներ ընդգրկվեն ծրագրում, քանի որ շատ են գիտության ֆինանսավորման հարցը բարձրացնում: Նաև կարևոր է, որպեսզի շահառուների թիվը մեզ համար հասկանալի լինի և մեծանա»,- հավելել է վարչապետը:
Հաշվի առնելով միջազգային օլիմպիադաներին Հայաստանի թիմերի մասնակցությունն ապահովելու համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունը՝ կառավարությունն այլ ծրագրի տնտեսած միջոցներից շուրջ 10 մլն դրամ էլ հատկացրել է այդ նպատակին:
Մեկնաբանել