HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկայի Հայկական Համագումարը 125 կոնգրեսականների նոր փաստաթուղթ է ներկայացրել Ադրբեջանի մասին

Մինչ ԱՄՆ Կոնգրեսը այս շաբաթ պատրաստվում է հավանություն  տալ Միացյալ Նահանգների արտաքին օգնության առաջնահերթություններին, Ամերիկայի Հայկական Համագումարն այցելել է 125 կոնգեսականների և առձեռն հանձնել Հաագումարի 2013 թվականի նոր մամլո հաղորդագրությունների փաթեթը, որը շեշտադրում էր ֆինանսավորման առաջնահերթությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար, ներառյալ Ադրբեջանի մասին Համագումարի նոր փաստաթուղթը:

Այս տարվա սկզբին զեկույցները երևան հանեցին այն, որ Ադրբեջանը կրկին, մոտ 200 անգամ, խախտել է զինադադարը շփման գծի երկայնքով: «Այս անողոք հարձակումները հայ բնակչության նկատմամբ, որոնք նույնիսկ թիրախում են մանկապարտեզները, մատնանշում են Ալիևի վարչակարգի աճող թշնամությունը, և զուգորդված ռազմատենչ կոչերի հետ` բարձրացնում են նոր պատերազմի վերսկսման հավանականությունը Հարավային Կովկասում: Այս միջսահմանային հարձակումների մթնոլորտում հայտարարվեց, որ Ադրբեջանը Ռուսաստանից սկսել է ստանալ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի արժողությամբ նոր զինամթերք և սպառազինություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իսկ մի քանի օր անց Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովը (ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը) «Վրդովված գործընկեր. Ադրբեջանի աճող ավտորիտարիզմը» անվամբ լսումներ անցկացրեց: Այդտեղ Համագումարը հանդես է եկել կարևոր խոսքով, որում մատնանշվում էին Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի բազմաթիվ օրինակներ, ներառյալ, սակայն ոչ միայն, հիմնարար ազատությունների խախտումը, լրագրողների նկատմամբ իրականացվող հարձակումները, Ջուղայի (Նախիջևան) հնադարյան հայկական գերեզմանոցի ոչնչացումը, Լեռնային Ղարաբաղի բանակցության գործընթացների շուրջ անհամերաշխությունը, միջամտումը հայ-թուրքական հաշտեցման գործընթացներին, ինչպես նաև հսկայական ռազմական ծախսերը, որոնք 2011 -2012 ֆինանսական տարում կազմեցին շուրջ 6 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Համագումարը խորապես մտահոգված է Ադրբեջանի անհամերաշխությամբ և շարունակական սպառնալիքներով Ամերիկայի դաշնակից Հայաստանի դեմ»,- հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter