«Մերոնք դրսում». Արաս Օզբիլիզը՝ կրկին գոլի հեղինակ
ՀՖՖ պաշտոնական կայքը վերսկսում է «Մերոնք դրսում» շարքը, որն ամեն երկուշաբթի՝ ազգային առաջնությունների հերթական տուրից հետո, կներկայացնի Հայաստանի հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների արդյունքներն իրենց թիմերի կազմերում:
Այս տուրում առավել աչքի ընկած ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզն է, որի գոլը «Տոմի» հետ մրցավեճում 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց «Կուբանին»:
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո» Մոսկվա-«Անժի»՝ 2:1, չի մասնակցել հանդիպմանը:
Գևորգ Կասպարով, Իրանի առաջնությունը դեռ չի մեկնարկել:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Կայրաթ»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:
Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնությունը դեռ չի մեկնարկել:
Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն, «Լեգիա»-«Վիձև»՝ 5:1, փոխարինման է մտել 46-րդ րոպեին, կատարել է գոլային փոխանցում:
Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի առաջնությունը դեռ չի մեկնարկել:
Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ»-«Կարպատներ»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:
Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր» Կարագանդա-«Օրդաբասի»՝ 1:3, խաղացել է 90 րոպե:
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնությունը դեռ չի մեկնարկել:
Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Կայրաթ»՝ 1:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 65-րդ րոպեին:
Արաս Օզբիլիզ, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Տոմ»-«Կուբան»՝ 1:2, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 83-րդ րոպեին:
Մարկոս Պիզելլի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ռոստով»-«Կրասնոդար»՝ 2:2, փոխարինման է դուրս եկել 85-րդ րոպեին:
Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնությունը դեռ չի մեկնարկել:
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Սպարտակ»՝ 0:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 62-րդ րոպեին
Արթուր Սարկիսով, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Սպարտակ»՝ 0:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 73-րդ րոպեին:
Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Սպարտակ»՝ 0:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 79-րդ րոպեին:
Միխաիլ Մարկոսով, Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգա, «Սիբիր»-«Մորդովիա»՝ 4:2, փոխարինման է մտել 66-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել