HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Հուլիսի 20-21-ին Մոսկվայում անցկացվեց «GRAND SHLEM» վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում էին 40 երկրների 295 ձյուդոիստներ: Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ նվաճեց գյումրեցի Հովհաննես Դավթյանը, միայն կիսաեզրափակիչում զիջելով վրացի Ամիրան Պապինաշվիլիին, մինչ այդ Հովհաննեսը հաղթել էր ղազախ Աիբեկ Իմաշեվին, ՌԴ-ն ներկայացնող Ռոբերտ Մշվիդոբաձեին, բուլղար Յանիսլավ Գերչեվին: Բրոնզե մեդալի համար Դավթյանը հաղթեց հոլանդացի Միկոս Սալմինենին: Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ամիրան Պապինաշվիլին, նա եզրափակիչում հաղթեց բրազիլիացի Ֆելիպե Կիտադային:

Այս մրցաշարի մրցանակակիրները ձեռք են բերում համապատասխան վարկանիշային միավորներ 2016 թ. Ռիո դե ժանեյրոյի օլիմպիական խաղերի համար:

Այս մասին հայտնում է ՀՀ ձյուդոյի ֆեդերացիան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter