HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են հայկական թիմերի հավանական մրցակիցները

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, այսօր տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2013/2014 թթ. խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» սերբական «Պարտիզանի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Սլովան» (Սլովակիա)-«Լյուդոգորեց» (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ Գյումրիում կայացած առաջին խաղն ավարտվել է 1-1 հաշվով: 

Եվրոպայի լիգայի 2013/2014 թթ. խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանության արդյունքում էլ Երևանի «Փյունիկը» լիտվական «Ժալգիրիսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Հոնկա» (Ֆինլանդիա) - «Լեխ» (Լեհաստան) զույգի հաղթողի հետ:

Երեկ լիտվական թիմը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Փյունիկին»: Պատասխան խաղերը կկայանան գալիք շաբաթ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter