HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձը խայթել է Օհանավանի 18-ամյա բնակչին. տուժածի վիճակը լավ է

Հուլիսի 18-ին օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Օհանավան գյուղի բնակիչ, 1995 թ. ծնված Նարեկ Հարու­թյունյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը լավ է:

Հուլիսի 18-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացված ահազանգով փրկարարներն օձ են հայտնաբերել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Արարատյան 27 տան նկուղում: Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք:

Նույն օրը ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ բնակիչներն օձ են նկատել Երևանի Մոսկովյան 24 շենքի 7-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատ։ Ուսումնասիրության արդյունքում նշված հասցեում օձ չի հայտնաբերվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter