Ախուրյան գետում պատանի է խեղդվել
Երեկ` ժամը 20.20-ին, ստացված ահազանգի համաձայն` Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի հարակից տարածքում` Ախուրյան գետում, խեղդվել է պատանի, և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Շիրակի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ ջրային փրկարար:
Ժամը 00.47-ին փրկարարները գետից դուրս են բերել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 158/026 տնակի բնակիչ, 1995թ. ծնված Հովհաննես Մատինյանի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել