HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր կկայանա նախազգուշացման ակցիա՝ ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման

Հուլիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի մոտ կկայանա տրանսպորտի գնի բարձրացման վերաբերյալ նախազգուշացման ակցիա:

Ակցիայի կազմակերպիչները հայտնում են, որ չեն գնում բողոքելու, խնդրելու կամ նույնիսկ պահանջելու, այլ գնում են նախազգուշացնելու, որ չեն ենթարկվելու կայացված անհիմն որոշմանը' լայնամաշտաբ կազմակերպման, ինքնակազմակերպման արդյունքում հասնելով նրան, որ բնակչության մեծ մասը վճարի նախկին սակագներով:

«Իշխանական ֆեյքերը հաջողությամբ այսօր կարողացան ստեղծել խառնաշփոթ՝ բացելով իվենթ, հետո փակելով, կառավարության մոտ ակցիայի խոսակցություններ գցելով: Նորից հիշեցնում ենք' ակցիան կկայանա Երևանի քաղաքապետարանի մոտ»,- նշում են ակցիայի կազմակերպիչները:

Միջոցառման հղումները ֆեյսբուքում՝ այստեղ:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ հուլիսի 20-ից մայրաքաղաքում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը կդառնա 150 դրամ՝ ներկայիս 100 դրամի փոխարեն, իսկ տրոլեյբուսների ուղեվարձը՝ 100 դրամ՝ ներկայիս 50 դրամի փոխարեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter