HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախորդ տարվա համեմատ աճել է համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշտական հսկողություն է իրականացվում քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկներում՝ սպասարկման որակի, մատուցվող ծառայությունների և համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ:

2013 թվականի առաջին կիսամյակում, ամփոփ տվյալներով, մայրաքաղաքի համաբուժարաններ է դիմել 1008853 քաղաքացի: Լաբորատոր-գործիքային հետազոտություններ են անցել 543457 անձինք: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվը ավելացել է շուրջ 100 հազարով:

Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում ստացիոնար բուժման ուղեգրված 13558 հիվանդներից պետպատվերի շրջանակում սպասարկվել է 7882-ը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացող 12864 անձանցից պետպատվերով վիրահատվել է 7804-ը:  Միևնույն  ժամանակ  նվազել է վճարովի հիմունքներով ընդունված հիվանդների թիվը: Եթե 2012 թվականին վճարովի ծառայություններից օգտվել է 4667 քաղաքացի, ապա այս տարվա առաջին կիսամյակում  նրանց թիվը կազմել է 4389:

Հունվար-հունիս ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 3074 վիրահատություն:Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter