HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուրջ 70 հա կանաչ տարածք լիովի ոռոգելի է

Երևանի համաչափ զարգացման համատեքստում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013թ-ի զարգացման ծրագրերով նույնպես ծավալային առումով զգալի աշխատանքներ են իրականացվում:

Կանաչապատման ոլորտում 2013թ. առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքում տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել 16 հազար տարբեր տեսակի ծառեր: Այս տարի մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքները կզարդարեն շուրջ  2 մլն բազմերանգ ծաղիկներ, որից 1 մլն 800 հազարն արդեն տնկվել է:  

Ավարտվել է նաև 2013 թ-ի զարգացման ծրագրով նախատեսված 21 կմ ոռոգման նոր համակարգի կառուցումը, ինչի արդյունքում այսօր արդեն շուրջ 70 հա կանաչ տարածք լիովի ոռոգելի է:  

Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի մակերեսը:  Անցած վեց ամիսների ընթացքում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, ևս 10 հա գոյություն ունեցող սիզամարգեր էլ թարմացվել են:  Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 40 գեղարվեստական կոմպոզիցիաներ:

2013 թվականի Երևանը կանաչ տարածքներով համալրելու ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter