HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքի բազմաբնակարան բոլոր շենքերն ապահովված են հայտարարությունների ցուցատախտակներով

Բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են   հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների տեղադրման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը տեղեկացրել է, որ 2013 թվականի կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսված աշխատանքների շրջանակում վարչական շրջան-համատիրություն համատեղ ուժերով մայրաքաղաքի բազմաբնակարան բոլոր շենքերն ապահովվել են հայտարարությունների ցուցատախտակներով: Որոշ շենքերում, որտեղ շքամուտքերի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ցուցատախտակները կփակցվեն դրանք ավարտելուց հետո: Յուրաքանչյուր վարչական շրջան յուրովի մոտեցում է ցուցաբերում և, ըստ այդմ,  շքամուտքերը կահավորում միանման ցուցատախտակներով:

Հայտարարությունների ցուցատախտակների առկայությունը, ինչպես վկայում են համատիրությունների ղեկավարներն ու իրենք՝ բնակիչները, էապես կրճատել են որոշ անբարեխիղճ քաղաքացիների և կամզակերպությունների կողմից շենքի պատերին հայտարարությունների անխնամ փակցման  դեպքերը: Համատիրություններն անում են հնարավորը նման երևույթների նկատմամբ վերահսկողություն սահմանելու և փակցված ցուցատախտակները վնասելու դեպքերը բացառելու ուղղությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter