HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վրացական իշխանություններն առաջին անգամ տղամարդկություն ցուցաբերեցին»

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի կարծիքով, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն տրամադրված  հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակը խոցելի կողմեր ունի: 

Կարգավիճակ տրամադրված եկեղեցիներին գրանցում են որպես ոչ կառավարական կազմակերպություններ: «Այիսնքն` այն, ինչից մենք երկար ժամանակ հրաժարվում էինք»,- ասում է Վ. Սարգսյանը: Այստեղ փորձագետը հակասություն է տեսնում և Վրաստանի օրենսդրական բաց է համարում այն, որ չընդունվեց «Կրոնի մասին» առանձին օրենք, այլ փոփոխություններ մտցվեցին Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքում:

Այնուամենայնիվ, փորձագետը ընդունված փոփոխությունները վրացական իշխանությունների կողմից կատարված հերոսական քայլ է համարում` եկեղեցական «դիկտատուրայի» բացարձակ հեղինակության պայմաններում: «Վրացական իշխանությունները եկեղեցականներից պոկեցին այն, ինչքան կարող էին,- հավելում է Վահե Սարգսյանը,- վրացական իշխանություններն առաջին անգամ տղամարդկություն ցուցաբերեցին և շովինիստական ծայրահեղ մթնոլորտի պայմաններում կարողացան համապատասխան քայլ անել»:

Անդրադառնալով քաղկեդոնական տաճարների նկատմամբ վրացական կողմի պահանջներին` Վահե Սարգսյանը կարծիք հայտնեց, որ պետք է չեզոքացնել վրացական պահանջատիրությունը Լոռու մարզի քաղկեդոնական հուշարձանների ու եկեղեցիների նկատմամբ և տեր կանգնել հայկական մշակութային արժեքներին: 

Ավելին, փորձագետը հիշեցրեց, որ երկար ժամանակ Ջավախքի քաղկեդոնական տաճարների և հուշարձանների հանդեպ ոչ Հայաստանի մշակույթի նախարարությունը, ոչ էլ հայ եկեղեցական համակարգը պատշաճ ուշադրություն չի դարձրել: Օրիանակ` որտե՞ղ էին նրանք Ախալքալաքի շրջանի Գումբուրդո և Սամսար գյուղերում եկեղեցիների վրացականացման փորձերի ժամանակ:  

Մինչդեռ ջավախքահայությունը, մասնավորապես Ջավախքի գյուղական բնակչությունը, իրեն տեր է զգում այդ մշակութային արժեքներին, և պետք է նրանց հետ համախումբ լինել:

Մեկնաբանություններ (1)

caroline
Paron Sargsyan ztavok, zer ais bnuiti hodvats@ @nterzoxin aveli kich é hetaqrqrum qan te, asenk Tikran Arzakantziani massin hodvats@, uremn sksek Hayastanitz, A.H.K.-iz

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter