
Ժայռաբեկորներն ընկել են Գետափի գերեզմանաքարերի վրա
Հուլիսի 9-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի գերեզմանատան մոտակա ժայռից պոկված բեկորները վնասել են գերեզմանաքարերը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ժայռաբեկորները վնասել են 4 գերեզմանաքար և 2 գերեզմանի եզրաքար: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել