Անցած 7 օրում հակառակորդը հրադադարը խախտել է 183 անգամ
Հուլիսի 2-ից 9-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 183 անգամ` այդ ընթացքում արձակելով 1024 կրակոց:
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրի` բացի «AK» տիպի ինքնաձիգերից` թշնամին առաջնագծում կիրառել է նաև «Սև նետ» և «CBD» տիպի դիպուկահարային հրացաններ, «ПК» և «ДШК» տիպի գնդացիրներ:
«ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն վերահսկել են առաջնագիծը և ճնշել հակառակորդի կրակային ակտիվությունը: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել»,- հայտնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել