
Նախարար Դումանյանը ամերիկահայերին է ներկայացրել ՀՀ առողջապահության քաղաքականությունը
Լոս Անջելեսում ընթացող Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի «Առողջապահության քաղաքականություն» պլենարնիստում ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առողջպահության համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումները, ձեռքբերումները, իրականացվող բարեփոխումների ծրագրերից ակնկալվող արդյունքները և համակարգի առջև ծառացած խնդիրները։
ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգի խնդիրներին։ Նիստի ավարտին համագումարի մասնակիցները նախարար Դումանյանին առաջարկել են համատեղ ուժերով Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի առողջապահական համակարգերում առկա հիմնախնդիրների լուծման ուղիներ փնտրել։
Նույն օրվա պլենար երկրորդ նիստին, որ նվիրված էր բժշկական կրթությանը, զեկուցումով հանդես եկավ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը։
Մեկ պլենար նիստ էլ նվիրված էր Հայաստանի Հանրապետությունում Սփյուռքի աջակցությամբ իրականացվող առողջապահական ծրագրերին։ Անդրադառնալով առանձին ծրագրերին ու դրանցից ակնկալվող արդյունքներին, պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ծրագրերն առավել համակարգված իրականացնել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն:
Մեկնաբանել