«Շիրակը» գործնականում լուծեց իր խնդիրը
Քիչ առաջ Գյումրիում ավարտվեց Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության առաջին փուլի «Շիրակ»-«Տրե Պենե» (Սան Մարինո) հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը հաղթանակ տարավ 3-0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ իվուարցի հարձակվող Ֆոֆանա Բեկոն:
«Շիրակը» գործնականում լուծեց հաջորդ փուլ դուրս գալու իր խնդիրը, չնայած մեկ շաբաթից պատասխան հանդիպում կանցկանցի մրցակցի հարկի տակ: Որակավորման երկրորդ փուլում գյումրեցիների մրցակիցը կլինի սերբական «Պարտիզանը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել