HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի Երևանի քաղաքապետարանի թեժ գծերին ստացվել է 12 հազար հեռախոսազանգ

2013 թ. առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով ստացվել է 11689 հեռախոսազանգ, որից միայն հունիս ամսվա ընթացքում՝ 2468: Ընդ որում, քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:

Վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով նշված ժամանակահատվածում 1950 հեռախոսազանգ է ստացվել: Բարձրացված հարցերի մի մասին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ, 327-ին համապատասխան ընթացք է տրվել:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծով հունվար-հունիս ամիսներին շուրջ 36 հազար զանգ է ստացվել: Քաղաքապետարանին առնչվող բոլոր հարցերին լուծում է տրվել: Թեժ գծերի հեռախոսահամարներին ստացված բոլոր հեռախոսազանգերի ճնշող մեծամասնությունը կոմունալ-կենցաղային բնույթի է եղել:

Մի շարք երիտասարդների և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ վարչական բոլոր շրջաններում բնակիչներին բաժանվել են տվյալ վարչական շրջանում գործող թեժ գծերի հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկատվական այցեքարտեր: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter