
Ավտովթար Ռյա Թազա գյուղի մոտ. 2 զոհ, 11 վիրավոր
Հուլիսի 2-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները:
Նախնական տվյալներով կա 2 զոհ և 11 տուժած, որոնցից 9-ը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, իսկ 2-ը` 1995 թ. ծնված Գուրգեն Սարդարյանը և 1980 թ. ծնված Անուշիկ Սարիբեկյանը՝ Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել