Ուշացված օծում
Սույն թվականի հունիսի 30-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կատարվեց տեղի հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու օծման արարողությունը:
Վաղ առավոտից եկեղեցու բակում եռուզեռ էր, չնայած ավելի ճիշտ կլինի օգտագործել աշխուժություն բառը, քանզի, չգիտես ինչու, Լատվիայում բնակվող 3000-ից ավելի հայերից ներկա էին մոտավորապես 30 հոգի: Բացակայում էր մեր ազգին բնորոշ այն հայկական խանդավառությունն ու ոգևորությունը, որը չէր համապատասխանում տվյալ մեծ հանդիսությանը՝ չնայած պայծառ և արևոտ օրվան:
Միանալով ներկա գտնվողներին՝ փորձեցի գտնել ծանոթ դեմքեր, որոնց հետ մեկտեղ հպարտությամբ մասնակցել էինք հիմքի, խաչի և գմբեթի օծմանը, Ռիգա քաղաքի կենտրոնում գտնվող Ցեղասպանության և 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման ու օծման արարողություններին, տարբեր միջոցառումների, որոնց մեր համայնքի ներկայացուցիչները մասնակցում էին մեծ խանդավառությամբ միշտ:
Ինչևէ.. իրավիճակը փրկելու էին հրավիրված և բերված հարևան Բալթյան պետություններից հայկական համայնքի ներկայացուցիչներ: Եվ իհարկե Վեհափառ Հայրապետի շքախմբի ուղեկցողները Սանկտ-Պետերբուրգից և Հայաստանից: Դե բոլորս միասին կազմեցինք ամենաշատը 100–110մասնակից, և սա լավագույն դեպքում: Քանի որ քիչ էինք, սկսեցինք ծանոթանալ միմյանց հետ, հետաքրքրվել՝ ով որտեղից է եկել, ինչու հենց Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչները այդքան խղճուկ փոքրամասնություն են կազմում, որոնցից էլ մի մասը ծերունիներ: Շարունակությունը` այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել