
Երևանում շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող համար 52 հիմնական դպրոցի բակում շահագործման է հանձնվել եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը։
Եվրամիության CIUDAD/GOSPEL ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ մարզահրապարակը պետք է ծառայի ինչպես դպրոցին, այնպես էլ հարակից շենքերի բնակիչներին, սոցիալական տարբեր խմբերին, հաշմանդամություն ունեցող մարդկանց:
Ծրագրի նպատակն է գտնել սպորտի բնագավառում կառավարման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան սպորտի միջոցով բարելավել քաղաքներում կյանքի որակը ՝ ընդգրկելով նաև հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության խոցելի խմբերին:
Մարզահրապարակի բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մարսելի փոխքաղաքապետ Կոլետ Բաբուչյանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
GOSPEL-ը (կառավարումը սպորտի բնագավառում որպես սոցիալական ուղեցույց) Եվրամիության CIUDAD (քաղաքային զարգացման և երկխոսության համագործակցություն) ծրագիրրի մի մասն է, որի շրջանակներում համագործակցում են Հայաստանը (Երևան), Թունիսը (Մահդիա), Գերմանիան (Համբուրգ), Խորվաթիան (Սպլիտ) և Նորվեգիան (Տրոնդհեյմ): Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել