HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Դուք սփյուռքում մատ եք մնացել, մինչև չբռունցքվեք, տեղ չեք հասնի»

«Ցավոք սրտի, մեր աչքի առջև այսօր սփյուռքը նահանջ է ապրում, և այսպիսի մարդկանց պակասն է, որ մենք զգում ենք: Ես միշտ նրա մասին ասում եմ `«մեծ նավ՝ փոքր օվկիանոսում»:

Այպես բնութագրեց արվեստագետ, հրապարակախոս Կարինե Հակոբյանն Ասատուր Կյուզելյանին: Վերջինս սփյուռքահայ գրող և լրագրող, հասարակական գործիչ է: Հակոբյանի կարծիքով` մեր ամենամեծ խնդիրն անմիասնականությունն է, և այն հսկա ուժը, որ կա Հայաստանում և սփյուռքում, համախմբվելու դեպքում կհաղթանակի:

«Ստեղծենք համահայկական կենտրոնական մեծ ուժ, թող բոլորը նստեն մեկ սեղանի շուրջ և ասեն` մենք հիմա վիճելի հարցերը զանազանում ենք անվիճելի հարցերից: Այնուհետև համախմբվենք անվիճելի հարցերի շուրջ: Հիմա անկախ Հայաստան ունենք, մտածենք որպես պետականություն ունեցող ժողովրդի զավակ»,- ասաց Կյուզելյանը:

Հիշելով իր հանդիպումը Հովհաննես Շիրազի հետ` նա մեջբերեց բանաստեղծի` իրեն ուղղված խոսքը. «Դուք սփյուռքում մատ եք մնացել, մինչև չբռունցքվեք, տեղ չեք հասնի»:

«Այս պատգամը ես հիմա տալիս եմ ձեզ»,- ասաց Կյուզելյանը:

Հանդիպման ժամանակ Կյուզելյանը ներկայացրեց նաև իր վերջին գիրքը` «Թերթելով մամուլը»: Այն ներկայացնում է Կյուզելյանի 50 տարիների լրագրողական նոթերը, թղթակցությունները տարբեր թերթերի հետ, հոդվածները, հարցազրույցները և այլն:

Կյուզելյանը նշեց, որ իր հաջորդ գիրքը լինելու է մեծերի`Սևակ, Շիրազ, Խաչատրյան և մյուսների հետ եղած նամակագրությունները: Միայն Վազգեն կաթողիկոսի մասին նա ունի մոտ 300 էջանոց հուշեր:

Խոսելով գրականության խնդիրների մասին՝ Կյուզելյանը նկատեց, որ սովետական շրջանի հետ համեմատած, երբ կային իսկապես մեծ ու տաղանդավոր գրողներ, այսօր նման մարդիկ չկան: Ըստ Կյուզելյանի՝ հիմնական պատճառը տնտեսական վատ վիճակն է. «Մարդը գիշերն իր ընտանեկան հոգսի մասին մտածի՞, թե՞ լուրջ կերպով գրականությանը հետևի: Երբ մեկի միտքը մտահոգ է, նա չի կարող ստեղծագործել»:

Նրա կարծիքով` արժեքվոր գրական գործ ստեղծելու համար անհրաժեշտ են ներշնչող, ուղորդող մարդիկ, ովքեր այսօր չկան:

Մեկնաբանություններ (2)

Սասուն
Հարգելի Կարինե Հակոբյան, Ասատուր Կյուզելյանի Քիթն էլ իմ քթի նման մեծացել է տարիքի հետ համատեղ... Իսկ խելքի մասին դժվար է ասել: Պարոն Կյուզելյանը չսովորեց, որ Գիքորին ու Բազազ Արտեմին մեկ սեղանի շուրջ նստեցնել հնարավոր չէ : Եթե հնարավոր լիներ Հ. Թումանյանը անպայման կաներ և Գիքորին կփրկեր... Պարոն Կյուզելյանը դասակարգային անթագոնիզմի մասին գիտելիք չունի: Թե՛ սփյուռքում ,և թե՛ Հայաստանում «մատ» մնալու պատճառը, դասակարգային շահագործումն է:Ի սեր Աստծո, ձեր տգիտությունները Հայաստանի աշխատավորների վրա միք սաղացնի...
MESROP MASHTOTS
Es grafomanin vortexits eq pexel???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter