
Հիմնական կրթության վկայական է ստացել 8465 շրջանավարտ
2012-13 ուստարում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում ավարտական քննությունները սահմանված կարգով անցկացվել են հունիսի 5-ից 22-ը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ քննակարգի որևէ խախտում չի արձանագրվել։
Հիմնական դպրոցներում կրթության վկայականների հանձնման միասնական օրը՝ հունիսի 26-ին, վկայականներ են ստացել 2012-2013 թթ. ուսումնական տարվա 8465 շրջանավարտները։ 7-ից 9-րդ դասարաններում գերազանց առաջադիմությամբ սովորած 303 շրջանավարտներ գերազանցության վկայականներ են ստացել։
Շրջանավարտ ունեցող, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 16 դպրոցներում 2012-2013 ուստարում 12-րդ՝ ավարտական դասարան ունեցող 16 դպրոցների շրջանավարտները 600-ն է։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել