Իրանում գրանցվել է 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Հունիսի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:22-ին սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Խոյ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ ՀՀ հարավային շրջաններում երկրաշարժը չի զգացվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել