HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մալայզիայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի նորանշանակ դեսպան Զայնոլ Աբիդին Բին Օմարը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Հարավարևելյան Ասիայի երկրներում հեղինակություն վայելող և այդ տարածաշրջանում խաղաղության, վստահության, անվտանգության մթնոլորտ ստեղծելու գործում կարևոր դերակատարություն ունեցող Մալայզիայի հետ խորացնելու քաղաքական երկխոսությունը, զարգացնելու տնտեսական և մշակութային հարաբերությունները:

Դեսպան Զայնոլ Աբիդին Բին Օմարն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը ձգտում է աշխարհի բոլոր պետությունների հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ և հետաքրքրված է նաև Հայաստանի հետ կապերի խորացմամբ:  Դեսպանը վստահություն է հայտնել, որ հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության զգալի ներուժ կա և հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը` այդ ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար: 

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները միջազգային կազմակերպությունների շրջանակում ևս երկխոսությունն ակտիվացնելու փոխադարձ հետաքրքրություն ունեն, որի ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter