«Շիրակը» կմրցի Սան-Մարինոյի չեմպիոնի հետ
Այսօր ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում տեղի ունեցավ չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» կմրցի Սան-Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեի» հետ: Խաղերը կկայանան հուլիսի 2/3-ին և 9/10-ին:
Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում հուլիսի 16/17-ին և 23/24-ին «Շիրակը» կմրցի սերբական «Պարտիզանի» հետ:
Հայտնի դարձան նաև «Միկայի», «Գանձասարի» և «Փյունիկի» մրցակիցները Եվրոպայի լիգայում:
ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլիում Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Միկան» կմրցի Մոնտենեգրոն ներկայացնող «Ռուդարի» հետ, Կապանի «Գանձասարի» մրցակիցը կլինի ղազախական «Ակտոբեն», իսկ Երևանի «Փյունիկը» կմրցի մակեդոնական «Տետեքսի» հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել