HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ով Հայաստան է ժամանել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը փոխանցելու նպատակով: 

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ: 

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահի շարունակական աջակցության համար և վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ շուտափույթ առաջխաղացման հասնելու շահագրգռվածությունը: Նա նշել է, որ հայկական կողմն ուշադրությամբ կուսումնասիրի Դմիտրի Մեդվեդևի առաջարկություններն ու մոտ ժամանակներում կներկայացնի իր պատասխանը: 

«Մենք ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի և լուծվի այնպես, որպեսզի մեր տարածաշրջանում, իսկապես, հաստատվի վերջնական խաղաղություն և կայունություն»,- ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:

Սերգեյ Լավրովը նշել է, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևն անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի այս գործընթացը հաջողությամբ պսակվի և վստահ է, որ համաձայնության գալու բոլոր պայմաններն առկա են: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter