
Հուլիսի 1-ից օգոստոսի 28-ը Երևանում կգործի ավելի քան 100 բակային ճամբար
Հուլիսի 1-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում Երևանի վարչական բոլոր շրջաններում գործելու է ավելի քան 100 ամառային բակային ճամբար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ամառային ճամբարներում նախատեսված են վարչական շրջանների ստեղծագործական կենտրոնների մասնակցությամբ համերգային ծրագրեր, հայրենասիրության դասեր, թատերական ներկայացումներ և հայկական ֆիլմերի ու մուտֆիլմերի ցուցադրություններ, ազգային պարերի ուսուցում, մարզական տարբեր մրցույթներ ու առաջնություններ, էքսկուրսիաներ և այլն:
Մրցույթներում հաղթող և առավել ակտիվ ճամբարականներին սպասում են նաև խրախուսական նվերներ: Նախատեսվում է, որ այս տարի ամառային բակային ճամբարին կմասնակցի 10 հազարից ավելի երեխա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել