
Ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք
Հունիսի 22-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևանի վարչություն ահազանգ է ստացվել, որ Խորենացու փողոցի 162/ա հասցեում գտնվող ՁՊՎ-ի հարևանությամբ՝ էլեկտրական ենթակայանի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, ինքնաշեն 2 նռնակ՝ առանց պայթուցիչների, 7.62 մմ տրամաչափի 44 փամփուշտ, որոնցից 24-ը՝ ժապավենով, և 5.45 մմ տրամաչափի 139 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Հունիսի 22-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևանի վարչություն ահազանգ է ստացվել, որ Շախմատի տան պատի տակ, հանձնելու նպատակով, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ-74» ինքնաձիգ, «Ֆ-1» 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, «ՌԳԴ-5» նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 2 պահունակ՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Նույն օրը անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևանի վարչություն ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ կամրջի տակ:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՌՊԳ-22» տիպի հակատանկային ականանետ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող 3 փամփուշտ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 95 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Մեկնաբանել