HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանաչողական ուխտագնացություն. Արցախ կայցելեն ուսանողները

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հուլիսի 8-10-ը կիրականացնի «Այցելություն Արցախ» ճանաչողական ուխտագնացությունը։

Միջոցառման նպատակն է Մանկավարժական համալսարանի շուրջ 50 ուսանողներին, ովքեր չեն եղել Արցախում, ծանոթացնել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձաններին, նրանց հնարավորություն ընձեռել այցելել ԼՂՀ թանգարաններ: Միջոցառումը կնպաստի երիտասարդների շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանը և հնարավորություն կտա ճանաչել մեր հայրենիքը:

Ուխտագնացության մասնակիցները կծանոթանան նաև Արցախի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, կապեր կհաստատեն Արցախում գործող երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների հետ: Միջոցառման ընթացքում այցելություն կլինի Բերձորի թանգարան, Շուշի, Ստեփանակերտ, վերջերս պեղված Տիգրանակերտ քաղաքի ավերակներ և թանգարան, Գանձասարի և Ամարասի վանական համալիրներ: Նախատեսվում է երիտասարդների հանդիպում Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի, ինչպես նաև մի շարք ուսանողական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ:

Միջոցառման շրջանակներում կլինի նաև այցելություն Ստեփանակերտում տեղակայված զորամասերից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter