
Միկրոավտոբուսի վարորդը և 14 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ ժամը 07:40-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Աշտարակ ճանապարհի 17-րդ կմ-ին վթարի է ենթարկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը, կան տուժածներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «ՎԱԶ-մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս է եկել ճանապարհի աջ կողմ և բախվել գազատար խողովակի հենասյանը:
«Պատահարի հետևանքով միկրոավտոբուսի վարորդը և 14 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել