
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել Կամո Արեյանը
Երևանի ավագանին hունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում քվեարկության համար գրանցված ավագանու 63 անդամի 58 կողմ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանին:
Ձայների նույն համամասնությամբ քաղաքապետի տեղակալներ են նշանակվել Վահե Նիկոյանը և Արամ Սուքիասյանը: Այնուհետև ավագանու գրանցված 62 անդամի 58 կողմ և 4 դեմ ձայներով քաղաքապետի տեղակալ է նշանակվել Դավիթ Օհանյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել