HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համատարած թշվառություն՝ նախկին գործարանային հանրակացարաններում (տեսանյութ)

Գյումրու կենտրոնական որոշ հատվածներում և տարբեր ծայրամասերում դեռևս կիսականգուն տասնյակ վթարային բազմահարկերում ու նախկին գործարանային հանրակացարաններում կան պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքներ:

Նրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք տարաբնույթ պատճառներով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, ապրում են ահավոր թշվառության ու հակահիգիենիկ պայմաններում:

Նրանց շարքում մեծամասնություն են կազմում բազմազավակ ընտանիքները և միայնակ ծեր ու հիվանդ մարդիկ, որոնց գոյատևման միակ միջոցը սոցիալական նպաստն է:

Այս տեսանյութում «Շիրակ կենտրոնը» ներկայացնում է Լենինականի նախկին հզոր գործարաններից մեկի հանրակացարանում իր չորս անչափահաս երեխայի հետ ապրող Լուսինե Կուտսուզյանի ընտանիքի ապրելակերպի մասին պատմող փոքրիկ դրվագներ՝ առանց մեկնաբանության:

Մեկնաբանություններ (1)

հայ
օֆ, օֆ, օֆ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter