HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրականի աստղադիտարանը դարձավ Գիտական միությունների միջազգային խորհրդի համաշխարհային տվյալների համակարգի անդամ

Բյուրականի աստղադիտարանը դարձավ Գիտական միությունների միջազգային խորհրդի (ԳՄՄԽ, International Council of Scientific Unions – ICSU) համաշխարհային տվյալների համակարգի (World Data System – WDS) անդամ: Ներկայումս մի շարք գիտություններ և մարդկային գործունեության այլ ոլորտներ սկսել են լայնորեն օգտագործել բոլոր բնագավառներում կուտակված տվյալները և փոխանակվել դրանցով:

Օրինակ, աստղագետներն օգտագործում են ատոմային սպեկտրադիտության տվյալները, հաղորդակցության միջոցները՝ օդերևութաբանության, տիեզերական թռիչքների համար օգտագործում են աստղաչափական տվյալները և այլն: Այդ առիթով գաղափար է առաջացել ստեղծել բոլոր տվյալների մի հսկայական շտեմարան, որտեղ հատուկ ձևաչափով կպահվեն և օգտագործման համար հարմար տեսքով մատչելի կլինեն տարբեր գիտություններից ստացված տվյալները:

Հենց դրա համար էլ վերջերս վիրտուալ աստղադիտարանների օրինակով ստեղծվել է WDS-ը, որն իրենից ներկայացնում է հատուկ ծրագրային ապահովմամբ աշխատող ակտիվ տվյալների շտեմարան: Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) է իրականացվել Հայաստանում առաջին թվայնացման նախագիծը՝ Թվայնացված առաջին բյուրականյան շրջահայությունը (Digitized First Byurakan Survey – DFBS), այնուհետև դրա հիման վրա ստեղծվել է Հայկական վիրտուալ աստղադիտարանը (Armenian Virtual Observatory – ArVO):

Այս աշխատանքների և Բյուրականում կուտակված այլ դիտողական տվյալների ներգրավման համար էլ ԲԱ ընդունվեց ICSU WDS, որի կազմում արդեն ներգրավվել են շուրջ 100 գիտական կազմակերպություններ, տվյալների կենտրոններ ու շտեմարաններ, գիտահետազոտական և այլ ինստիտուտներ:

Տվյալների ինտեգրման շնորհիվ առավել հեշտ ու մատչելի է դառնում գիտական, հատկապես միջճյուղային հետազոտությունների իրականացումը, ինչը խթանում է համագործակցության նոր ծրագրերի և գիտական նոր ուղղությունների առաջացմանը: Այս մասին տեղեկացնում է Հայկական աստղագիտական ընկերության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter