
Գյումրիում 8 տոննա ցեմենտով բեռնավորված մեքենան կողաշրջվել է փոսը
Հունիսի 11-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Գյուլբենկյան փողոցում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է փոսը: Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Ջիվանու 75 հասցեի մոտ «Սաֆեգ գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (8 տոննա ցեմենտով բեռնավորված) կողաշրջվել է փոսը: Տուժածներ չկան:
«Մթության պատճառով որոշում է կայացվել աշխատանքները շարունակել հունիսի 11-ի առավոտյան»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել