HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական օդուժի զորավարժությունները` շփման գծի շրջանում

Այսօր` ժամը 10:15-ից Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրում տեղակայված ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռներ և 9 մարտական ուղղաթիռներ Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և ՀՕՊ ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15կմ խորության վրա:

ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինy հայտնում է, որ ադրբեջանական օդուժի կողմից Արցախի օդային սահմանի խախտման դեպք չի արձանագրվել: ՊԲ հակաօդային ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել են խիստ վերահսկողության տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter