
Բերման է ենթարկվել սպանության մեղադրանքով հետախուզվողը
Հունիսի 4-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ավանի Դուրյան թաղամասի շենքերից մեկից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Տիգրան Հ.-ին:
Նրան Ռուսաստանի Ռոստովի մարզի իրավապահները մայիսի 22-ից հետախուզում էին Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի (սպանություն) և 222 հոդվածի 2-րդ մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել