
Երևանի բոլոր մանկապարտեզները կհամալրվեն նոր գույքով
Մանկապարտեզները գույքով համալրելու 2013 թվականի ծրագիրն աննախադեպ է այն առումով, որ ներառված են բոլոր մանկապարտեզները, և դրանք ցուցակագրած գույքը ստանալու են ամբողջությամբ։ Այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Մանկապարտեզները նոր գույքով ապահովելու 2013 թ. համալիր ծրագրում ներառված են էլեկտրական տեխնիկա՝ սալօջախ, սառցախցիկ, սառնարան, մսաղաց, կրտսեր և ավագ տարիքային խմբերի համար կոշտ կահույք՝ 2313 սեղան և 10.000 աթոռակ և այլն։
Եռահարկ մահճակալների նախատեսված 1859 հատից 1150-ն արդեն մանկապարտեզներում է։ Ամբողջությամբ բաշխվել են զգեստապահարանների խմբաքանակը՝ 1253 հատ, և խոհանոցային պարագաները ։ Մանկապարտեզներին արդեն բաշխվել են նաև բոլոր 88 սառցախցիկը, 101 մսաղացը, ձեռք բերված 94 սալօջախից 48-ը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ դեռևս 2012 թ. աշնանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ գույքագրվել էր մանկապարտեզների հնամաշ կամ պակասող գույքը, ինչի արդյունքում կազմվել է անհրաժեշտ գույքի տեսականու ու քանակի ցանկը։
Մեկնաբանել