HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկական ոսկի եւ բրոնզ

2011 թվականի հուլիսի 1-ից 5-ը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի գավաթի փուլերից Ալբերտ Աստախովի հուշամրցաշարը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին ստեփանակերտցիներ Մարտին Միրզոյանը և Աշոտ Դանիելյանը, վերջինս այս տարվա նախորդ փուլերից երկուսում` Ղազախստանի Ուրալսկ և Ռուսաստանի Մոսկվա քաղաքներում կայացած մրցաշարերում նվաճել էր արծաթե մեդալներ:

Այս անգամ սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ, Աշոտ Դանիելյանը 82 կգ. քաշային կարգում մարտական սամբոյից գրավեց 1-ին տեղը` արժանանալով ոսկե մեդալի, իսկ  Մարտին Միրզոյանը մարզական սամբոյից` բրոնզե մեդալի (62 կգ. ք/կ):

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter