HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն այցելել է Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկա, որտեղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը նախատեսում է նորարարական տեխնոլոգիայի ներդրմամբ Արարատի ոսկու արդյունահանման նոր՝ «Ալբիոն» ֆաբրիկայի կառուցումը, որը շահագործման կհանձնվի 2013 թ.:

Մինչ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության գործունեության արդյունքներին և ֆաբրիկայի շինարարական նախագծերին ծանոթանալը, նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և արտադրական գործընթացին:   

Նախագահ Սարգսյանին ներկայացվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կողմից «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի ներդրումն ուղղված է ձեռնարկության արտադրական արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես՝ նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա զգալի չափով մեծացնել մետաղի կորզումը Սոթքի հանքավայրի դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից: Զեկուցվել է, որ արտադրության արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները համապատասխանում են միջազգային բնապահպանական չափանիշներին:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը և «Էքստրատա» ընկերության ներկայացուցիչ Մայք Հորնն ստորագրել են համաձայնագիր՝ «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի օգտագործման լիցենզիան Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկային տրամադրելու վերաբերյալ, այնուհետև տեղի է ունեցել նոր ֆաբրիկայի հիմնարկեքի արարողությունը:

Աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանն Արարատի մարզպետարանում մարզպետ Էդիկ Բարսեղյանի և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ քննարկել է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter