HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհներ են բռնկվել Երեւանում եւ Էջմիածնում

Այսօր` ժամը 01.06-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 15 շենքի հարակից տնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.21-ին, մարվել` 01.46-ին: Այրվել է տնակի 8 քմ. մակերեսով հատակը, պատերի երեսապատումը և հնամաշ իրեր:

Նույն օրը` ժամը 06.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քա­ղաքի Քոչարյան փողոցի թիվ 4 շենքի հարակից թիվ 41 բաշխիչ էլեկտրական ենթակայանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.18-ին, մարվել` 07.28-ին: Այրվել են ենթակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը` 30 քմ. մակերեսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter