HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Կրթության նախարարն ասում է այն, ինչ իրեն ձեռնտու է»

«Թարգմանելիս պետք է ընտրել այն երկրի դասագիրքը, որը նմանատիպ խնդիրներ ունի, ինչպիսին մենք: Մեզ մոտ դա չի արվում: Մեխանիկական թարգմանություն է արվում, ծրագրային անհամապատասխանություն կա»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ֆիզմաթ գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր Համլետ Միքայելյանը:

Ըստ նրա` մաթեմատիկայի դասագրքերի մեծ մասն ունի սխալ կառուցվածք և մատչելի չէ աշակերտներին:

«Դժբախտաբար, մեր կրթության ոլորտի պատասխանատուները մտածում են, որ հայ հեղինակները չեն կարող դասագիրք ստեղծել հայ դպրոցի համար»,- ասաց ասուլիսի մյուս բանախոսը` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գյուրջինյանը:

Բանախոսները դժգոհ էին, որ այժմյան դասագրքերը չեն համապատասխանում կրթական չափանիշներին. ընտրվում են անհաջող գրքեր կամ ներմուծվում են օտար դասագրքեր: Իսկ կրթության նախարարի այն հայտարությունը, թե այդ դասագրքերը լավագույններն են և համապատասխանում են դպրոցական ծրագրերին, նրանք սխալ համարեցին:

«Կարող եմ պաշտոնապես ասել, որ դա սուտ է,- ասաց Գյուրջինյանը: Այս տարի մեր կրթության նախարարությունը, ժողովրդի խոսքով ասած, գնաց նախիրի մեջ պաչեց էշի ճակատը»:

«Կրթության նախարարն ասում է այն, ինչ իրեն հարմար է, ինչ իրեն ձեռնտու է այդ պահին»,- հավելեց Միքայելյանը:

Դավիթ Գյուրջինյանի կարծիքով` դասագրքերի մրցույթում հաղթող ճանաչված` 7-9-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերն անորակ են: Նա նշեց, որ ոմանք իր այս դժգոհությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ ինքը չէ այդ դասագրքերի հեղինակը: Սակայն Դավիթ Գյուրջինյանը հաղթել է 5-6-րդ դասարանների դասագրքերի մրցույթում:

«Հայերենի պարագայում իմ առաջարկը հստակ էր` արգելել այս տարվա 7-9-րդ դասարանների հաղթած դասագրքերի մուտքը դպրոց, որովհետև դրանք փչացնելու են ամբողջ կրթական մակարդակը»,- ասաց Գյուրջինյանը` հավելելով, որ հայոց լեզվի դասագրքերը անհասկանալի, խրթին և ոչ մատչելի են աշակերտների համար:

Ըստ նրա` կրթության ոլորտում կան մարդիկ, ովքեր չունեն ազգային մտածելակերպ, առաջ են տանում միայն իրենց շահը և ստորադասում են հայերենը: Իսկ Միքայելյանի կարծիքով` դասագրքերի մրցույթի հանձնաժողովը սխալ է աշխատում և նախօրոք գիտի, թե որ դասագիրքը պետք է հաղթի մրցույթում:

Բացի դասագրքերի որակից` խնդիր է նաև այն, որ ուսուցիչները պատշաճ մակարդակով չեն կատարում իրենց պարտականությունները. կրթելու փոխարեն աշակերտներին միայն պարտադրում են անգիրներ անել:

Իսկ Միքայելյանը նաև դեմ արտահայտվեց դասագրքերում նորաստեղծ տերմինների կիրառմանը, որոնք հաճախ շփոթեցնում են աշակերտներին:

Բանախոսները կարծիք հայտնեցին, որ այս ամբողջ քաղաքականությունը տարվում է, որպեսզի արդարացվի և պարտադրվի օտարալեզու դպրոցների ստեղծման որոշումը:

Մեկնաբանություններ (1)

Lilit
dra hamar el dprocn avartum en ashakertner@ u voch mi ararkayic gaxapar chunen, baci ayn 2 kam 3 ararkayic voronq nranq masnavor parapel en buhi @ndunelutyan qnnutyan hamar! bayc hamalsaran @ndunveluc heto moranum en! U petq e nayev cavov asem vor nuyn xxchuk vichak@ tirum e hamalsarannerum, vortex bnakanabar eli kardum es u ban ches haskanum u mi qani angam kardaluc heto ete haskanum es (kam tvum te haskanum es) vorosh jamanak anc moranum es! u nuynisk dasaxosnern en asum vor grel en hatuk moranalu hamar!! u heto el bardzr pashtonyaner@ jamerov herustaeterneric xosum en vorakyal krtutyan masin!!! mievnuyn e Hayastanum VORAKYAL KRTUTYUN asac@ UTOPIA e!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter