
Հրդեհ Երևանում. տուժած կնոջ վիճակը բավարար է
Մայիսի 18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սունդուկյան 15 շենքի 1-ին հարկում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
Ֆ. Աբգարյանին պատկանող թիվ 4 բնակարանում մասամբ այրվել է ննջասենյակի գույքը:
Հրդեհի հետևանքով 1952 թ. ծնված Նելլի Սարգսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել