HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հսկա քարերը՝ ճանապարհին

Այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ստրատեգիական նշանակության ավտոճանապարհի 2-րդ կմ-ում հորդառատ անձրևների պատճառով լեռնալանջերից հսկա քարեր են թափվել: Բարեբախտաբար, ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն գրանցվել: 

Փլվածքի վայրում էին Լոռու մարզի ճանապարհային ոստիկանները:  Ճանապարհային երթևեկությունը վերահսկող ոստիկանության ավագ լեյտենանտ Մելիքսեթյանը «Հետքին»ասաց, որ փլվածքներից ճանապարհը մաքրելու համար սպասում են տեխնիկայի: Նա հույս հայտնեց, որ կես ժամվա ընթացքում քարերը հեռացված կլինեն: 

Վտանգավոր ժայռաբեկորների հետևանքով ճանապարհատրանսպորտային  հետագա պատահարներից  խուսափելու  համար անհրաժեշտ է մաքրել նաեւ Վանաձոր-Ալավերդի մայրուղուն հարող լեռնալանջերի ժայռաբեկորները: Խնդիրը պետք է լուծի ճանապարհի անվտանգության պատասխանատուն՝  Վանաձորի ճանշին տեղամասը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter