
Պայթյուն. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր՝ ժամը 01:44-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 12 փողոցի թիվ 10 տանը տեղի է ունեցել պայթյուն, որն ուղեկցվել է փլուզումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ, ինչից տեղի է ունեցել շենքի կոնստրուկցիոն տարրերի մասնակի փլուզում: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տնից դուրս են բերվել 1958 թ. ծնված Իշխան, 1963 թ. ծնված Գյուլնարա, 1986 թ. ծնված Արտակ, 1988 թ. ծնված Աննա, 1998 թ. ծնված Ժաննա, 1984 թ. ծնված Արա Պետրոսյանները և 1987 թ. ծնված Հայարփի Հովհաննսիյանը:
Արտակ Պետրոսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»:
«Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Գյուլնարա Պերտրոսյանին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Մեկնաբանել