
Հրդեհվել է «Հայկոպ» բազայի շենքը
Այսօր՝ ժամը 00:50-ին, ՀՀ ԱԻՆ Արտաշատի ՀՓՋ-ից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի նախկին «Հայկոպ» բազայի շենքն այրվում է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00:30-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող նախկին «Հայկոպ» բազայի վարչական շենքի 2-րդ հարկը և տանիքը:
«Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 02:53-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով: Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել