HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Սայաթ-Նովա գյուղում. մահացել է երկու երեխա

Այսօր` ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող չգործող անասնագոմի շինություններից մեկն այրվել է, որի հետևանքով 2 երեխա է մահացել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այսօր` ժամը 01.00-ի սահմաններում, նշված շինություններից մեկում, վառվող մոմի հետևանքով բռնկված հրդեհից մահացել են նույն շինության մեջ բնակվող, 1988 թ. ծնված Թեհմինե Միրզոևայի երեխաները` 2007 թ. ծնված Հայկ և 2010 թ. ծնված Մոնիկա Միրզոևաները:

«Հրդեհը մարվել է ժամը 03.06-ին մարտական մեկ հաշվարկի ուժերով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter