
Երևանում կանցկացվի գորգագործությանը նվիրված «Հայկական հանգույց» գիտաժողովը
ՀՀ մշակույթի նախարարությունը նոյեմբերի 20-ից 22-ին Երևանում կկազմակերպի հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահարցերին նվիրված, «Հայկական հանգույց» խորագրով գիտաժողով:
Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն հետևյալ թեմաները.
- Հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները: Հայոց գորգարվեստի տեղը առաջավորասիական գորգագործական մշակույթի համակարգում:
- Հայկական գորգերի գեղազարդման համակարգի ու դրա առանձնահատկությունների մասին: Հայկական գորգերն արտերկրի թանգարաններում: Հայկական գորգերի մասնավոր հավաքածուների մասին:
- Հայկական գորգի, ասեղնագործության ու ժանյակի, մանրանկարչության, կիրառական ու մոնումենտալ արվեստի առարկաների գեղազարդման սկզբունքների փոխկապակցվածության մասին:
- Ավանդական և ժամանակակից գորգը:
- Գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին:
- Գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման և ուսումնասիրման հիմնախնդիրները:
Գիտաժողովին կարող են մասնակցել ոլորտի բոլոր շահագրգիռ անձինք և կազմակերպությունները: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 10 [email protected] հասցեով: Զեկուցումների հակիրճ տեքստերն ընդունվում են մինչ հուլիսի 10 նույն հասցեով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել