HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ բենզալցակայանում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում գտնվող բենզալցակայանում: Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:

Գ. Մոսյանին պատկանող բենզալցակայանում այրվել են 200 լիտր տարողությամբ 4 և 20 լիտր տարողությամբ՝ 20 վառելիքի տարա:

Հրդեհի հետևանքով 1972 թ. ծնված Գարիկ Մոսյանը և 1996 թ. ծնված Էդուարդ Սահակյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter