HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

30 հազար դրամի պատճառով երեխան կարող է հաշմանդամ մնալ (վիդեո)

«Սևդին կամաց քայլի` կընգնես», «Սևդին մի վազիր», «Սևդին մի գնա»...և Սևդինն ընկնում է: Եզդի Սևդինի երեք տարին լրացել է արդեն, չորրոդին է մտնել, բայց շուրջ 10 մետր առանց օգնության քայելուց հետո ընկնում է:

Արագածոնտնի մարզի Ալագյազ գյուղում եզդիներ են համախումբ բնակվում: Երբ մտնում ես գյուղ` Արթիկ տանող խաչմերուկին, Ալոյանների բազմանդամ ընտանիքն է ապրում: 83-ամյա Քավի պիրքեն («պիրքե» քրդերեն է, թարգմանաբար նշանակում է «տատի») անցորդներին ինչով կարողանում օգնում է, հուշում է, թե որ ճանապարհը ուր է տանում կամ ինչպես հասնել Ջամշլու: Իսկ նրա գրկում մշտապես թոռնիկն է` Սևդինը: «Հիվանդ է, չի կարող նորմալ քայլել»,- ներկայացնում է տատը:

Երեխայի հորաքույրը` Խաթունը պատմեց, որ Սևդինի նյարդը գլխից վնասվել է դեռևս ծնվելու ժամանակ: Իրենք դա նկատել են երեխայի ծնվելուց 6 ամիս հետո, երբ երեխայի մոտ տարօրինակություններ և առողջության վատթարացման նշաններ են ի հայտ եկել: Տարել են բժշկի, որտեղ և ախտորոշել են, հորաքրոջ խոսքերով, «ներվի խախտում»: Վնասված նյարդի հետևանքով Սևդինի ձեռքն էլ նորմալ չէ: Դեռևս չի զարգացել նաև նրա խոսքը. չնայած արդեն 3 տարին լրացել է, հազիվ արտասանում է միայն «մամա» և «պապա» բառերը:

Ընտանիքի անդամներն էլ հստակ չգիտեն, թե երեխայի ծնվելո՞ւ ժամանակ է նյարդը վնասվել` բժիշկների անփության հետևանքով, թե՞ ի ծնե է երեխայի նյարդը խախտվել: Երեխային ստուգել են Ծերեթելիի մանկական հիվանդանոցում: Բժիշկն ասել է, որ նրան պարբերաբար մերսումներ են անհրաժեշտ: Բայց մերսումների առաջին փուլը 30 հազար դրամ արժե: Ալոյանների ընտանիքը չի կարողացել գումար կուտակել, և երեխային մերսումների չեն տարել:

«Երկու ամիս է` բժիշկը մեզ էր սպասում, որ տանեինք: Ասացինք` մի քիչ գումար լինի, տանենք, բայց չեղավ, ուշացրել ենք»,- պատմում է հորաքույրը:

Ալոյանների ընտանիքը միայն Քավի տատի թոշակով է ապրում, մի փոքրիկ գումար էլ հորաքույրն է ստանում գյուղապետարանից. այնտեղ հավաքարար է աշխատում: Երկու հա խոտհարք ունեն: Թեկուզ եզդիները անասնապահ ժողովուրդ են և ընտնաիքում 5 ավելի կով են պահում, Ալոյանները միայն 1 կով ունեն: «Փող չկա, ոնց շատացնենք»,- ասում է հորաքույրը: 

Տեսանկարահանումը` Անի Հովհաննիսյանի

Մեկնաբանություններ (9)

Քրիստինե
Հարգելի Artyom, Ռոզայենց ընտանիքի հետ կարող եք կապվել 095 184824 հեռախոսահամարով: Շնորհակալություն այս ընտանիքներին աջակցելու Ձեր ցանկության համար:
Artyom...Noyi Xndrankov
Im anun@ Noye, es exbors Artyomin ei xndrel ei dezanic imanar nrac heraxosahamarnner@, ev shnorhakal em..Shnorhakal em Qristine...es arden xosel em nranc het, karox ek chshtel nrancic te erbem cankanum gnal ....es kporcem skzbi harcer@ hokal,isk heto hamapatasxan texer kporcem dimel vor bolor buzumnner@ anvchar linen...naev Rozayi @ntaniki heraxosahamrn em cankanum??..Shnorhakal em
Varaz Syuni (Amsterdam)
Artyom - Du vortex es aprum u Hayastan gnaluts VOR VAYRUM es yndhanrapes mnum?
Քրիստինե
Հարգելի Artyom, ես տեղեկացրել եմ նրանց, խնդրեցին Ձեզ նաև այլ համար տրամադրել` 093 87 2223, հնարավոր է` նախորդը չգործի: Շնորհակալություն:
W. Wallace
Իսկ ուր մնաց անվճար բուժօգնությունը: Ինձ այնքան հետաքրքիր կլիներ տեսնել այն բժշկին, ով չի կարող իրեն թույլ տալ երեխային մերսում անել 30,000 չվճարելու պատճառով... նույնիսկ դեղորայք պետք չի ախր....
Քրիստինե
Անշուշտ, կտեղեկացնենք: Շնորհակալություն
Artyom
shnorhakalutyun patasxanelu hamar...cavoq srti 15 ic 17 oric em linelu hayastanum,ev xndrum em texekacnel irenc @ntanikin vor es kkapnvem irenc het u hastat kgnam irenc mot ev kajakcem...xndrum em texekacnel da irenc @ntanikin? kanek ays [email protected]?? shnorhakalutyun
Քրիստինե
Հարգելի Artyom, սա հորաքրոջ` Խաթունի հեռախոսահամարն է, եթե չկարողանաք կապվել, տեղեկացրեք, այլ համար կարող ենք տրամադրել. 077 58 1218 Շնորհակալություն արձագանքելու համար
Artyom
Barev dez...xndrum EM nranc hascen ev heraxosi hamar@ ETE HNARAVORE?? SHNORHAKALUTYUN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter